‘Ինդոնեզիան հարեւաններին մեղադրում է մշակութային արժեքները գողանալու մեջ’

793

Ինդոնեզիան հարեւան Բրունեյին մեղադրում է մշակութային արժեքները յուրացնելու մեջ այն հիմքով, թե իբր բրունեյցիները փորձել են թաքցնել ինդոնեզերից հազարավոր բառերի փոխառման փաստը:

Ինդոնեզիայի մշակույթի նախարարությունը պնդում է, որ Բրունեյի կառավարությունը բառարանի մեջ է ներառել ինդոնեզական ծագմամբ 62 հազար բառ՝ առանց հիշատակելու, թե որ լեզվից են դրանք փոխառնված:

Գերատեսչությունը Բրունեյի իշխանություններից պահանջել է հետաձգել բառարանի հրապարակումը՝ քանի դեռ դրանում փոփոխություններ չեն արվել:

Բրունեյում, Ինդոնեզիայում եւ Մալայզիայում խոսում են մալայերենի հիմքի վրա ձեւավորված լեզուներով, որոնք, սակայն, միմյանցից որոշակիորեն տարբերվում են:  

Ինդոնեզիան ավելի վաղ Մալայզիայի հետ վիճում էր ավանդական երաժշտության եւ պարերի պատկանելության հարցում:


Նախորդ հոդվածը‘Փաշազադեն հորդորում է Գարեգին Բ-ին «ազդեցություն գործադրել» ՀՀ իշխանությունների վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» մեկնեց Կարդիֆ ‘