‘Ինը բրիտանացիների մեղավոր են ճանաչել ահաբեկչություն կազմակերպելու մեջ’

742

Լոնդոնի դատարանը ահաբեկչության կազմակերպման մեջ մեղավոր է ճանաչել ինը բրիտանացիների: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:

Իրֆան Նասերը, Իրֆան Հալիդը և Աշիկ Ալին դատարանի կողմից ճանաչվել են ահաբեկչության նախապատրաստման «կենտրոնական գործող անձինք»: Հետաքննության տվյալներով՝ նրանք պատրաստվում էին իրենց ուսապարկերով ութ պայթուցիկ սարք տեղափոխել և դրանք գործի գցել 2011 թ. սեպտեմբերի 11-ին: Նասերը, Հալիդը և Ալին 2010 թ. իրենց կազմակերպության մեջ էին ներգրավել ևս վեց հոգու, որից հետո ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության անդամներ՝ փողոցներում փող էին հավաքում: Նրանց հաջողվել էր հավաքել մի քանի հազար ֆունտ: Մեղադրյալներից չորսը նաև ուսուցում են անցել Պակիստանում՝ «Ալ-Քաիդայի» կողմնակիցների ճամբարում: Ուսուցման գլխավոր կազմակերպիչը եղել է Իրֆան Նասերը: Ահաբեկչության երեք կազմակերպիչներն իրենց մեղավոր չեն ճանաչել, մինչդեռ մյուս վեցն ամբողջությամբ ընդունել են  մեղքը: Բոլորին սպառնումէ ցմահ ազատազրկում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարմիրներով խաղը սեւ երանգներով’
Հաջորդ հոդվածը‘Դեթրոյթը կրկին ճանաչվել է ԱՄՆ ամենաաղքատ քաղաքը’