‘ Ինիեստա. Չեմ զղջում, որ հեռացել եմ «Բարսելոնա»-ից’

1308

«Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ չի զղջում «Բարսելոնա»-ից հեռանալու համար:

«Չեմ զղջում, որ հեռացել եմ «Բարսելոնա»-ից: Դա չափազանց զորեղ բառ է: Ես այս մասին միշտ եմ խոսել: Եթե ակումբում խաղալու ցանկություն և ուժ ունենայի, մեկ տարի անց կվերադառնայի, սակայն իմ ժամանակն ավարտվել է:

Հիմա մեկ այլ ակումբում եմ և վայելում եմ ֆուտբոլը: Հետևում եմ կատալոնացիների ելույթներին, դրանից երջանիկ եմ դառնում: Հաճելի հիշողությունները միշտ ինձ հետ են՚»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Ինիեստան 2018 թվականին է հեռացել կատալոնական ակումբից: 

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ’