Ինձագին՝ «Ռոմա»-«Ինտեր» դիմակայության մասին

501

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։ Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա դիմակայության մասին։

«Մեզ սպասվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։ Պետք է շատ ուշադիր լինենք և ցուցադրենք ոչ միայն թիմային խաղ, այլև անհատական վարպետություն։ Հիմա մենք ավելի մոտ ենք առաջին տեղին, բայց չի կարելի թուլանալ։ Ես երբեք չեմ հանդիպել Մոուրինյոյի հետ։ Հաճելի կլինի ծանոթանալ մի մարդու հետ, որի ղեկավարությամբ «Ինտերը» երեք տիտղոս է նվաճել մեկ մրցաշրջանում։ Բոլորը գիտեն, որ Մոուրինյոյի համար առաջիկա դիմակայությունն առանձնահատուկ է»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն։

«Ռոմա»-«Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

Նախորդ հոդվածըՈչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյան. Կնախընտրեի խաղալ Իսպանիայում