‘Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմը ճանաչվել է լավագույնը’

1555

Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմը, Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ,  ճանաչվել է լավագույնը Լոնդոնում ընթացող Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ:

Գլխավոր մրցանակի համար պայքարում այդ ֆիլմն առաջ է անցել Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» պատմական դրամայից, Թոդ Հեյնսի՝ երկու կանանց սիրո մասին պատմող «Քերոլ»-ից, Թոմաս Մաքքարտիի՝Բոստոնում կաթոլիկ եկեղեցում մանկապղծության լրագրողական հետաքննության մասին պատմող «Ուշադրության կենտրոնում»-ից և այլն:

«Փրկվածը» մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգերում և արդյունքում արժանացել հինգի: Ինյարիտուն ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Լեոնարդո Դի Կապրիոն մրցանակ է ստացել որպես լավագույն դերասան: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Պողոս II պապը մտերիմ է եղել ամուսնացած կնոջ հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են’