‘Ինյեստա. ««Բարսելոնա»-ի հաջողությունների գաղտնիքը համեստության մեջ է»’

969

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի հաջողությունների գաղտնիքը թիմի համեստության մեջ է: Բոլորը հասկանում են, որ ցանկացած խաղում կարելի է պարտություն կրել և հարգանքով են վերաբերվում յուրաքանչյուր մրցակցին:

Տարիներ առաջ «Բարսելոնա»-ն ապացուցել է, որ անհնարին չէ հաղթել երեք մրցաշարերում: Վեց տարի անց մենք կրկնեցինք այդ նվաճումը: «Ռեալ»-ի կարգի թիմերը միշտ վտանգավոր են: «Արքայական ակումբ»-ը միշտ պայքարում է տիտղոսների համար:

Մեր գաղտնիքը, սակայն, համեստության մեջ է, քանի որ գիտակվում ենք, որ ցանկացած խաղում կարող ենք պարտություն կրել»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից թիմերի թիվը կհասցվի 40-ի’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Համաձայն չեմ Լամի հետ»’