‘Ինյեստա. «Իսպանիայի հավաքականը կարող է մարտահրավերներ ընդունել»’

969

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տվա հարցազրույցում նշել է, որ ազգային ընտրանին կարող է հաջողության հասնել ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:

-Մենք մեծ հույս ունենք, որ Եվրոպայի առաջնության ժամանակ լավ հանդես կգանք: Կարծում եմ՝ մենք ուժեղ թիմ ունենք և կարող ենք մարտահրավերներ ընդունել: Հավաքականը, ինչպես կյանքում ամեն ինչ, տարբեր փուլեր է ունենում: Այժմ մենք ձգտում ենք լավ խաղի և երկրպագուների հետ ներդաշնակության,-ասել է Ինյեստան:

Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի ընտրանին ընդգրկվել է D խմբում և մրցելու է Չեխիայի, Թուրքիայի, Խորվաթիայի հավաքականների հետ: 

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Դժվարությամբ եմ գերմաներեն սովորում»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեմ են Մոուրինյոյի նշանակմանը’