‘ Ինյեստա. «Շատ լավ է, որ Չավին մնաց «Բարսելոնայում»»’

929

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան  գոհ է այն բանից, որ իր գործընկերը՝ Չավին, որոշել է մնալ նռնակապտագույնների շարքում մինչև հունվար, այնուհետև տեղափոխվել  «Նյու Յորք Սիթի»:

«Մեր ակումբում ոչինչ չի փոխվել, և մենք շարունակում ենք  մտահոգվել այն ամենի  համար, ինչ-որ կատարվում է  վերջին տարիներին: Չավին մնացել է մեզ մոտ և շարունակում է «Բարսելոնա»-ի խաղացողը լինել: Սա լավագույն նորությունն է, որ մենք կարող էինք ստանալ: Տարоրինակ կլիներ, եթե «Բարսելոնա»-ի համար այդպիսի մեծ նշանակություն ունեցող ֆուտբոլիստը հեռանար», — Ինյեստայի խոսքերն է մեջբերում  Sport ինտերնետային հրատարակչությունը: 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ուզում է Վալդեսին հրավիրել «Բավարիա»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Կարծում եմ, որ Մուորինյոյի հետ ունեցած անձնական զրույցում կքննարկենք այն, ինչ ասել է Շոուի մասին»’