‘Ինչի՞ համար էր Ռուսաստանի դեսպան Վոլինկինը գնացել ԱԳՆ’

1006

«Ա1+»-ի տեղեկություններով, երեկ ԱԳՆ է հրավիրվել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Հրավերի առիթը, ըստ աղբյուրի, ռուսաստանյան պետական «Առաջին» ալիքով կիրակնօրյա լուրերի ժամանակ հնչած հայտարարությունն է, ըստ որի, Մինսկում Սերժ Սարգսյանին ասել են, որ ՄԱքսային միություն անդամակցությունը հնարավոր կլինի միայն «Ադրբեջանի հետ տարածքային խնդիրները լուծելուց հետո»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չի հերքել, որ երեկ Ռուսաստանի դեսպանը եղել է նախարարությունում։

«Արտաքին գործերի նախարարություն տարբեր երկրների դեսպաններ ամեն օր մտնում են՝ շատ տարբեր աշխատանքային հարցեր քննարկելու։ Չեմ հերքում, որ երեկ մի քանի դեսպաններ են եղել ԱԳՆ-ում և չեմ հերքում, որ այսօր էլ մի քանի դեսպաններ են լինելու»,-ասել է Տիգրան Բալայանը։ Ճշտող հարցին` արդյո՞ք ՌԴ դեսպանի հետ աղմուկ հանած հաղորդումն է քննարկվել, Տիգրան Բալայանը խորհուրդ է տվել դիմել «հավաստի աղբյուրներին»։

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Ավազակային հարձակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա’