‘Ինչո՞ւ դարպասապահը հետ քաշեց ձեռքը. Թուրքիայում պայմանավորված խաղերի լուրջ ավանդույթ կա’

1104

Թուրքիայի առաջնության ավարտին մոտ «Գալաթասարայն» ու «Ֆեներբախչեն» դաժան պայքար են մղում չեմպիոնի կոչումը նվաճելու համար; 32-րդ  մրցափուլում «Գալաթասարայը»,որը առաջ էր մրցակցից 3 միավորով, նվազագույն հաշվով հաղթեց «Գենչերբիրլգիին»: Ուեսլի Սնեյդերի խփած հաղթական գոլը շատ առանձնահատուկ էր: Հյուրերի դարպասապահ Ֆերխատ Կապլանը իրեն շատ տարօրինակ պահեց. նա շատ ծուլորեն ցատկեց դեպի գնդակը` միաժամանակ, հետ քաշելով ձեռքը: Գնահատեք ինքներդ.

«Ինչ-որ մեկը պետք է, որ այս ամենից շատ ամաչի», – դրանից հետո գրել է «Բեշիկթաշի» հարձակվող Դեմբա Բան: «Գենչլերբիրլիգին» պաշտպանել է դարպասապհին և ասել, որ նա շատ ազնիվ  տղա է: Սակայն, կարծես թե, նրան Թուրքիայում չեն հավատացել. այստեղ պայմանավորված խաղերի լուրջ ավանդույթ կա:


Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն շնորհավորել է իր ֆուտբոլիստներին Իսպանիայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ:’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’