Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը. ԱլիքՄեդիա

954

Վաղ առավոտյան տարօրինակ մի զանգ ստացա։ Զանգողը պաշտոնաթող բարձրաստիճան զինվորական էր, որը հարցնում էր, թե ինչու են բանակում լրտեսներն ու գործակալները բազմացել։ Բնականաբար միանգամից չկարողացա պատասխանել, ավելին՝ գիտակցաբար առկախեցի պատասխանելու փորձս, քանի որ վստահ էի, որ գեներալը զանգել է արդեն իսկ պատրաստի վերլուծությամբ։

Ըստ նրա՝ Հայոց բանակում մինչեւ 2018 թվականը երբեք այսքան օտարերկրյա գործակալներ չեն եղել, իսկ պատճառը երկրում ձեւավորված ծանր եւ գարշելի մթնոլորտն է։

Եթե անկեղծ լինենք, լրտեսների հարցը երբեւէ այդ տեսանկյունից չէի դիտարկել, դա ինձ համար մասնավոր, անձի բարոյական եւ քաղաքացիական նկարագրով պայմանավորված խնդիր էր։ Բայց գեներալի խորհրդավոր զանգը թույլ տվեց բացահայտել նաեւ խնդրի շատ ավելի բարդ շերտը, որի հիմքում հանրային կառույցը կազմաքանդող անլուծելի կոնֆլիկտն է։

Փորձենք սահմանել խնդրո առարկան եւ անցնենք դրա քննությանը․ հայրենիքի դավաճանության պատճառ կարող են դառնալ ոչ միայն անհատի անձնական շահախնդրությունն ու անբարոյական էությունը, այլեւ համահասարակական արատավոր միջավայրն ու գաղափարական համընդհանուր արժեզրկումը։ Բնականաբար թվարկված երկու գործոնները կարող են ներկայացված լինել միաժամանակ, բայց, այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ հենց գաղափարների արժեզրկումն է մարդու մեջ դավաճանությամբ անաձնական շահախնդրություն ստանալու միտք հղացնում։

Մոտավորապես այս տրամաբանությամբ․ եթե ամեն ինչ անիմաստ է, ապա ինչո՞ւ ոչ։
Իմ կարծիքով արատավոր միջավայրի եւ գաղափարների կազմաքանդման առաջնային մեղավորներն են իշխանությունն ու ընդդիմությունը։ Նրանք են ստեղծել այս իրականությունը իրենց հռետորաբանությամբ, լոզունգներով եւ գործողություններով։

Արդեն չորս տարի է, ինչ ընդդիմադիրներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով գոռում են, թե երկրի վարչապետը դավաճան է, հողատու։ Միքայել Մինասյանն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Հայաստանի արտգործ նախարարը (այդ ժամանակ ԱԺ նախագահ) թուրքական գործակալ է։ Հիմնավորում են, թե ՔՊ-ն թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ գործող Սորոսի հիմնադրամի դուստր կազմակերպությունն է։ Փաստերով ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թ․ Էրդողանի եւ Ի․ Ալիեւի շահերը ու իբրեւ թե ուղիղ կապով կամ էլ նամակներով նրանցից հանձնարարություններ ու գումարներ է ստանում։

Կարպիս Փաշոյան

Ամբողջական հոդվածը սկզբնական կայքում

Նախորդ հոդվածըԻսրայելում նորից խորհրդարանական ընտրություններ են նշանակվել
Հաջորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Դին Լիրենը հաղթեց Կարուանային եւ բարձրացավ երկրորդ տեղ