‘ Ինչո՞ւ էր դադարեցվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Բայերի» միջեւ խաղը ‘

1546

Գերմանական մամուլը պարզել է, թե ինչու է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեւերկուզենի «Բայերի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղը սպասարկած Ֆելիքս Ցվայերը երկրորդ խաղակեսում դադարեցրել հանդիպումը, գրում է Bild- ը:

Բանն այն է, որ «Բորուսիայի»՝ 64-րդ րոպեին խփած գոլից հետո «Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը հայհոյելու համար ստացել է կարմիր քարտ: Սակայն, Շմիդտը չի ցանկացել հեռանալ պահեստայինների նստարանից եւ շարունակել է անպատվել մրցավարին: Դրանից հետո մրցավարը «Բայերի» ավագ Շտեֆան Կիսլինգին խնդրել է փոխանցել իր մարզիչին, որ եթե նա չհեռանա, խաղը կդադարեցվի: Ռոջեր Շմիդտն իրեն մոտեցած Կիսլինգին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ իր տեղից, այդ պատճառով մրցավարը դադարեցրել է խաղը՝ թիմերին տանելով հանդերձարան:

Հիշեցնենք, որ Լեւերկուզենում կայացած խաղը մոտ 10 րոպեանոց դադարից հետո շարունակվել էր եւ ավարտվել«Բորուսիայի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Գերմանական մամուլը պարզել է, թե ինչու է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեւերկուզենի «Բայերի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղը սպասարկած Ֆելիքս Ցվայերը երկրորդ խաղակեսում դադարեցրել հանդիպումը, գրում է Bild- ը:

Նախորդ հոդվածը‘Բենիտես. «Պելեգրինին շատ լավ մարդ է եւ մարզիչ, Գվարդիոլայի տեղափոխությամբ դա չի փոխվի»’
Հաջորդ հոդվածը‘Տոտի. «Այս իրավիճակում չեմ կարող մնալ «Ռոմայում»»’