‘Ինչո՞ւ է «Լիսկան» թաքցնում որդու գտնվելու վայրը’

1379

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը («Լիսկա») հրաժարվում է ասել, թե որտեղ է այժմ գտնվում կալանքից վերջերս ազատված նրա որդին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմամբ, Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Սուրիկի Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նրանց գործողությունները որակվել են որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն», նրանց նկատմամբ կալանքը վերացվել է:

iLur.am-ի հավաստի տվյալներով, Տիգրան Խաչատրյանը կալանքից ազատվելուց հետո մոր՝ Լորետա Բարսեղյանի (որը հունիսի 1-ի իրադարձությունների գլխավոր գործող անձանցից էր-խմբ) եւ կրտսեր եղբոր հետ մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու:

«Ձեր ինչի՞ն է պետք իմանալ՝ տղաս արտերկրու՞մ է, թե Հայաստանում», — «Ա1+»-ի հետ զրույցում զարմացել է Սուրիկ Խաչատրյանը:

Նկատենք, որ հունիսի 1-ի արյունահեղությունից հետո Գորիսում լուրեր էին շրջանառվում, որ ծանր վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանի եւ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները երդվել են վրեժխնդիր լինել, եթե պետությունը արդարադատություն չապահովի:

 

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Կառավարությանը երկու օր ժամանակ տվեց. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Breaking Bad. Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը’