‘Ինչո՞ւ է «Լոկոմոտիվի» կիսապաշտպանը թուրքերին ցուցադրել իր շապիկը՝ Պուտինի դիմապատկերով’

1365

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպմանը Թուրքիայի «Ֆեներբախչեի» հետ իր թիմի պարտությունից հետո (0:2) Ստամբուլի լեփ-լեցուն մարզադաշտում ցուցադրել է իր շապիկը՝ Վլադիմիր Պուտինի դիմապատկերով և «Ամենաքաղաքավարի նախագահը» մակագրությամբ:

Փորձագետների կարծիքով՝ այդ միջադեպը թե՛ անձամբ ֆուտբոլիստի և թե՛ ակումբի համար կաորղ է ողբալի հետևանքներ ունենալ:

«Նա իմ նախագահն է: Ես նրան հարգում եմ և որոշեցի ցույց տալ, որ ես ամենուրեք նրա հետ եմ և պատրաստ եմ պաշտպանելու նրան: Շապիկի վրա գրված է այն ամենը, ինչ ես ուզեցել եմ ասել»,- իր արարքն այսպես է բացատրել ֆուտբոլիստը:

Միջադեպի քննությանն արդեն միացել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն: Այստեղ Տարասովի գործողություններում նկատել են կանոնակարգի ակնհայտ խախտում, քանի որ խաղի ընթացքում արգելվում են քաղաքական ակցիաները:

«Լոկոմոտիվը» կարող է պատժամիջոցների ենթարկվել, չարյաց փոքրագույնը կլինի տուգանքը: Իսկ Տարասովը կարող է ենթարկվել երկարաժամկետ որակազրկման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնացի պատգամավորը՝ Օբամայի «ստրկական արյան» մասին’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում որոտացած պայթյունի համար’