‘Ինչո՞ւ Մարադոնային չեն դիտարկում որպես Արգենտինայի հավաքականի մարզչի թեկնածու’

1001

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Բրեստի «Դինամոյի» նախագահ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ չի հասկանում, թե ինչու իրեն չեն դիտարկում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Արգենտինայի հավաքականի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով` ուզում եմ ասել, որ ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ լրագրողներ ինձ չեն ներառում հավաքականի հավանական մարզիչների ցուցակում: Ես հիասթափված եմ, որ արգենտինական մամուլը գրում է  նախկին այլ մարզիչների, բայց ոչ իմ մասին: Ահա  այդպիսին է Արգենտինայի սպորտային լրագրությունը: Ամեն դեպքում ես 3-ամյա պայմանագիր ունեմ «Դինամոյի» հետ, և ես կպահեմ խոստումս: Բայց նշեմ, որ հավաքականի համար պատրաստ եմ նույնիսկ կյանքս տալ»,- գրել է Մարադոնան «Ինստագրամի» իր էջում:

Նախորդ հոդվածը‘Ընթանում է Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը. Aysor’
Հաջորդ հոդվածը‘Սարհատ Պետրոսյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ’