Ինչո՞ւ «Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել The Best-ի մրցանակաբաշխությանը

297

Մադրիդի «Ռեալը» որոշել է թույլ չտալ թիմի խաղացողներին և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ներկա լինել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ակումբը կարծում է, որ այժմ խաղացողների առաջնահերթությունն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին պատրաստվելն է: Այս խաղը կկայանա մարտի 2-ին:

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ընդգրկված էր «Տարվա լավագույն դարպասապահ» ​​անվանակարգում։ Հարձակվող Կարիմ Բենզեման ընդգրկված էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում, իսկ Կառլո Անչելոտին հավակնում էր «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ մարտի 1-ի դրությամբ
Հաջորդ հոդվածըՎիետնամի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է Վո Վան Տհիոնգին