‘Ինչու՞ է Զոլյանը հրավիրվել ԱԱԾ’

1217

Ինչպես հայտնի է, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է :«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, և հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո է նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռևս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկարները, և դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին: 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը անսպասելիորեն սայթաքեց’
Հաջորդ հոդվածը‘Քիչ-քիչ Գագիկ Հարությունյանին հրաժեշտ են տալիս. Մամուլ’