‘Ինչու՞ Կաթողիկոսը Տիգրան Առաքելյանին ազատելու խնդրանքով չի դիմում Սերժ Սարգսյանին. Մամուլ’

905

Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:

2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ, հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչու Կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբևէ չդիմեց Սերժ Սարգսյանին: «ՀԺ»-ի թղթակցի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ պատասխանել է. «Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվել են: Անգամ նաև գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, և այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում»: Հարցազրույցը, որտեղ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «վերապահ է մնում» մի քանի նման դեպք թվարկելուց՝ կարող եք ընթերցել «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Տգից կտրել, որ բոյ տա». Գյումրիի քաղաքապետարանի չինովնիկը՝ Մինասի կտավի մասին’