‘Ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Խորվաթիա, եւ ինչ մեսիջներ է ստացել Պուտինից’

1325

 «ՉԻ»–ն մանրամասներ է գրում այն մասին, թե ինչու էր մինչեւ Մոսկվա մեկնելը Սերժ Սարգսյանը Խորվաթիա մեկնել: Թերթի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանին մինչև սեպտեմբերի 3-ը այդպես էլ չի հաջողվել հանդիպել Պուտինի հետ և լսել նրա դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը կամ  Եվրոպական ասոցացմսւն համաձայնագրին միանալու հետ։ Արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված է եղել դիմել Մոսկվայում բավականին մեծ ազղեցություն ունեցող և Պուտինի հետ հարաբերություններ պահող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Սարգսյանը խնդրել է Աբրահամյանին՝ հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև։ Արա Աբրահամյանն էլ Սարգսյանին հրավիրել է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ ՀՀԿ առաջնորդին փոխանցել է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։ Մեսիջների ցանկում են եղել Ղարաբաղի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների և ռուսական շուկայում հայկական ապրանքների շրջանառության հարցերը:

Նախորդ հոդվածը‘Օլիվեր Կան. Բարսայի հեգեմոնիան ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի պաստորին ձերբակալել են Ղուրանն այրելու փորձ կատարելիս’