‘Ինչու է Արթուր Գ-ն սատարում Արթուր Բ-ին ‘

1242

Օդանավակայանում ԱԽՔ-ի հետ կապված հայտնի միջադեպից հետո հանրությունը սպասում է լուծումների: Հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանը ինքնակոչ  է դարձել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, օրենքի կոպիտ խախատումներով ինքն իրեն հռչակել է այդ պաշտոնում: Երբ կեղծիքը բացահայտվել է, ստացել է համապատասխան թուք ու մուրը, ու հիմա օլիմպիական կոմիտեն պարտավոր է չճանաչել վոլեյբոլի ֆեդերացիայի նիստի արդյունքները:

Հանուն անկեղծության՝ նշենք, որ սա ԱԽՔ-ին հիշելու և ևս մեկ անգամ նրա ով լինելը հիշատակելու լավ առիթ էր: Դա էր պատճառը, որ հասարակական տրամադրությունները միանգամից ձեւավորվեցին ընդդեմ Բաղդասարյանի: Միայն  խոշորացույցով կարելի է պեղել հատուկենտ մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ կերպ սատարել Արթուր Բ-ին: Որովհետեւ սատարելը նշանակում է բռնել արթուրացման ճանապարհը: Զարմանալիորեն՝ դրանց թվում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Արթուր Գ-ն:

Այսպիսով, ինչո՞ւ է Արթուր Գ-ն սատարում Արթուր Բ-ին: Կարծում են՝ք այստեղ խնդիրը նեղ անձնական է: Մեր տեղեկություններով՝ Արթուր Գ-ն վաղուց ուզում է դառնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ինչը չի հաջողվում: Իսկ չի հաջողվում, որովհետեւ կա շատ պարզ պատճառ: Այսօր բռնցքամարտի ֆեդերացիան ղեկավարում են մարդիկ, ովքեր իրենց անձնական միջոցներից զգալի գումարներ են դնում մարզաձեւի զարգացման համար: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Իսկ մեր հերոսը՝ Արթուր Գ-ն,  պարզապես ուզում է իր համար նոր տիտղոս ունենալ: Առանց ներդրումային ծրագրի, առանց զարգացման ծրագրի: Դա է պատճառը, որ բռնցքամարտի հանրությունը երկար ժամանակ է մերժում է ոստիկանապետի փեսային:

Բոլորն են հասկանում, որ ԱԽՔ-ը չի պատրաստավում որեւէ բան անել մեր  վոլեյբոլի զարգացման համար: Նրան պարզապես տիտղոսն է պետք Պատրուշեւի մոտ թիթիզանալու համար:

Տեսնելով այս նախադեպը՝ Արթուր Գեւորգյանը (Արթուր Գ-ն) մտածել է , որ մի օր էլ նա կկարողանա խախտումներով, ահաբեկումներով, կեղծիքներով ինքնահռչակվել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ:  Օլիմպիական կոմիտեի խնդիրը այստեղ շատ հստակ է՝ կանգնած մնալ օլիմպիական սկզբունքների վրա:

Հ. Գ. Սոցիալական ցանցերում սկսվել է օլիմպիական կոմիտեին ուղղված՝ պահանջում ենք չճանաչել ԱԽՔ-ի ընտրությունը շարժումը: Կարծում ենք՝ 1-2 օրվա ընթացքում օլիմպիական կոմիտեն կհստակեցնի իր դիրքորոշումը:

Արմեն Ասրյան 

Նախորդ հոդվածը‘Իրանը՝ Յուրիկ Վարդանյանի հարցով, սպասում է Հայաստանի որոշմանը’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘