‘Ինչու է Թուրքիան ականազերծում Հայաստանի հետ սահմանը ‘

1485

Թուրքիայի արևելքում գտնվող սահմանամերձ տարածքները կականազերծվեն, դրանց կփոխարինի ազդարարման ժամանակակից համակարգը: Ինչպես գրում է թուրքական Aksam թերթը, ծախսերի 75%-ն իր վրա է վերցրել Եվրամիությունը:

Թերթի համաձայն, սահմանամերձ տարածքների ականազերծման գործընթացն արդեն սկսվել է և անցկացվում է Թուրքիայի ՆԳՆ ու Գլխավոր շտաբի համատեղ ջանքերով: Արդյունքում ամբողջովին կականազերծվի 11մլն 665 հազար 641 քմ տարածք, ինչից հետո այստեղ կներդրվի ազդարարման ժամանակակից համակարգ:

Նախագծի բյուջեն կազմում է 52 մլն 450 հազար եվրո, իսկ այդ գումարի երեք քառորդը կստացվի ԵՄ բյուջեից: Ըստ որում, թերթը հարց է տալիս. «Արդյո՞ք  ականազերմանը կհաջորդի Հայաստանի հետ սահմանի բացումը: Հավանական է, որ սահմանը կբացվի Հայաստանի կողմից «օկուպացված» որոշ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու դեպքում: Դրանից հետո հնարավոր կդառնան նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային փոխադրումները»,- նշում է աղբյուրը:

 

Նախորդ հոդվածը‘Մորնինգսթար. ԱՄՆ ավելի ակտիվորեն է մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման հարցին’
Հաջորդ հոդվածը‘Տանը՝ ինչպես գեղեցկության սրահում. Տոնային քսուկներ ‘