‘Ինչու է որակազրկվել Ջոն Թերին’

974

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան հաղորդագրություն է տարածել, որտեղ հիմնավորել է «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիին որակազրկելու որոշումը: Հիշեցնենք, որ Թերին որակազրկվել է չորս խաղով՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերս» թիմի պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտությունների համար, տեղեկացնում է The Guardian-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշված է, որ Թերին Ֆերդինանդին անվանել է «սեւ» եւ հայհոյել է նրան: Հաղորդագրության մեջ ընդգծված է, թե Ասոցիացիան չի կասկածում, որ «Չելսիի» պաշտպանը նպատակադրված է վիրավորել իր գործընկերոջը: Հիշեցնենք, որ որակազրկման մասին որոշումից հետո Թերին հայտարարեց Անգլիայի հավաքականից հեռանալու մասին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Անդրես Հերկելին ‘
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. 2011 թվականի բյուջեի կատարողականը ունեցել է զուտ սոցիալական նշանակություն ‘