‘Ինչպես են ակումբները գումար աշխատում տրանսֆերներից. Խամես Ռոդրիգեսից մինչև Լուիս Սուարես ‘

1045

Փորձենք պարզաբանել, թե որքան գումար են աշխատում եվրոպական ակումբները՝վաճառելով իրենց
ֆուտբոլիստներին:

Լուիս Սուարես

Լուիս Սուարես, հարձակվող
Նախկին ակումբը՝ «Լիվերպուլ» (գնման արժեքը՝ 26,5 մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Բարսելոնա» (գնման արժեքը՝- 81մլն եվրո)
«Լիվերպուլի» մաքուր շահույթը՝ 54,5 մլն եվրո
2011 թվականին «Լիվերպուլը» ձեռք է բերել ուրուգվայցի հարձակվողին 26,5 մլն եվրոյով, որպեսզի վերջինս փոխարինի «Չելսի» տեղախոխված Ֆերնանդո Տորեսին: Սուարեսը մերսիսայդցիների կազմում ունեցած 139 հանդիպման ընթացքում խփել է 91 գոլ և կատարել 59 գոլային փոխանցում: Սակայն մի բան է վատ այս ֆուտբոլիստ մոտ՝ կարգապահությունը: Ինչպես գիտեք, հենց այսդ պատճառով էլ 27-ամյա ֆուտբոլիստ որակազրկվել է: Սակայ այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի ունեցել նրա տրանսֆերային արժեքի վրա:

Լյուկ Շոու

Լյուկ Շոու, պաշտպան
Նախկին ակումբը՝ «Սահուտհեմպտոն» (գնման արժեքը՝ 0)
Նոր ակումբը՝ «Մանչեսթր Յունայթեդ» (գնման արժեքը՝ 37,5մլն եվրո)
«Սահուտհեմպտոն»-ի մաքուր շահույթը՝ 37,5մլն եվրո
Անգլիայի ազգային հավաքականի՝ Բրազիլայի աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո, որտեղ «Սաուտհեմպտոնի» սանը 90 րոպե է խաղացել Կոստա Ռիկայի հետ հանդիպմանը (0:0), ֆուտբոլիստը «Մանչեսթր Յունայթեդի» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Անցած խաղաշրջանում «կարմիր սատանաները» արդեն առաջարկել նրան էին տեղափոխվել 27 մլն ֆունտով, սակայն առաջարկը չէր ընդունվել: «Սուրբերի» կազմում Պրիեմիեր լիգայում Շոուն անցկացրել է 60 հանդիպում: Իր առաջին մամլո ասուլիսում ֆուտբոլիստ խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի նոր ակումբը ձեռք բերի տիտղոսներ:

Դիեգու Կոստա

Դիեգու Կոստա, հարձակվող
Նախկին ակումբը՝ «Ատլետիկո» (գնման արժեքը՝ 1մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Չելս» (գնման արժեքը՝ 38մլն եվրո)
«Ատլետիկո»-ի մաքուր շահույթը՝ 37 մլն եվրո
Այս գործարքը «Ատլետիկոյի» սելեկցիոն ծառայության փայլուն աշխատանքի վառ оրինակ է. 2010 թվականին բրազիլացուն գնել են 1 մլն եվրոյով: Մեկ հոյակապ անցկացրած խաղաշրջանը (36 գոլ ֆուտբոլային մեկ տարվա ընթացքում) աշխարհի առաջնությունում ունեցած անգույն ելույթների ֆոնին, բավարար եղավ, որ Ռոման Աբրամովիչի ակումբը ցանկացած գին վճարի այդ ֆուտբոլիստի համար:

Խամես Ռոդրիգես

Խամես Ռոդրիգես, կիսապշտպան
Նախկին ակումբ՝ «Մոնակո» (գնման արժեքը՝ 45 մլն եվրո)
Նոր ակումբ՝ «Ռեալ» (գնման արժեքը՝ 80 մլն եվրո)
«Մոնակո»-ի մաքուր շահույթը՝ 35 մլն եվրո
Ընդամենը մեկ տարի առաջ հարստացած «Մոնակո»-ն ձեռք բերեց կոլումբիացի տաղանդին «Պպորտու»-ից՝ 45 մլն եվրոյով: Այդ ժամանակ նման գինը խելագարություն էր թվում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում գինն էլ ավելի բարձրացավ: Իսկ ինչն է նպաստել կուլումբիացու տրանսֆերային արժեքի բարձրացմանը: Ֆրանսիայում անցկացրած հիանալի մրցաշրջանը (12 արդյունավետ փոխանցումներով նա դարձավ լավագույնը լիգա 1-ում) և հոյակապ խաղը Աշխարհի առաջնությունում: Բոլորը դա տեսան. Ռոդրիգեսը դարձավ լավագույն ռմբարկուն և գլխավոր բացահայտումը:

Ադամ Լալանա

Ադամ Լալանա, կիսապաշտպան
Նախկին ակումբը՝ «Սահուտհեմպտոն» (գնման արժեքը՝ 0)
Նոր ակումբը՝ «Լիվերպուլը» (գնման արժեքը՝ 31 մլն դրամ)
«Սահուտհեմպտոն»-ի մաքուր շահույթը՝ 31 մլն եվրո
«Սահուտհեմպտոն»-ի սանի համար անցած մրցաշրջանը լավագույնն էր իր կարիերայում. Նրա ակումբը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը Պրիեմեր լիգայում և առաջատար կիսապաշտպանն անմիջապես տեղ զբաղեցրեց առաջնության խորհրդանշական հավաքականում (38 հանդիպման ընթացքում 9 գնդակ և 8 փոխանցում): Լալանան մասնակցեց Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին և դարձավ Ռոյ Հոջսոնի թիմի այն քիչ լուսավոր կետերից մեկը:

Անդեր Էրերա

Անդեր Էրերա, կիսապաշտպան
Նախկին ակումբը՝ «Ատլետիկո» (գնման արժեքը՝ 7,5մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Մանչեստր Յունայթեդ» (գնման արժեքը՝ 36 մլն եվրո)
«Ատլետիկո»-ի մաքուր շահույթը՝ 28,5մլն եվրո
Մեկ տարի առաջ իսպանացի կիսապաշտպանը մոտ էր «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չհաջողվեց: Մանկունիացիների այդ ժամանակվա ղեկավարը՝ Դևիդ Մոյեսը գտավ, որ այդ խաղացողը այդքան գումար չարժե: «Կարմիր սատանաների» այսоրվա մարզիչը՝ Լուի վան Գալը, գտավ, որ կարելի է գնել ֆուտբոլային այս տաղանդին, ում արդեն Ինյեստայի հետ են համեմատում: Հիմա արդեն այս ֆուտբոլիստը Մառխլապատ Ալբիոնում է:

Տոնի Կրոս

Տոնի Կրոս, կիսապաշտպան
Նախկին ակումբը՝ «Բավարիա» (գինման արժեքը՝ 2,3մլն եվրո)
Նոր ակումբը՝«Ռեալ» (գնման արժեքը՝ 30մլն եվրո)
«Բավարիա»-ի մաքուր շահույթը՝ 27,7 մլն եվրո
2006 թ. կիսապաշտպանը հայտնվեց «Բավարիա»-ում, որը 16- ամյա Կրոսի համար վճարել էր 2,3 մլն եվրո: Մյունխեցիների հետ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները, կիսապաշտպանը հրաժարվեց ավելի համեստ պայմաններով շարունակել համագործակցությունը Այս հանգամանքը գրավեց եվրոպական հարուստ ակումբների ուշադրությունը, որոնց մեջ ամենաշռայլը գտնվեց «Ռեալը», որը ֆուտբոլիստի հետ 6 տարվա պայմանագիր կնքեց՝ տարեկան 6,7 մլն աշխատավարձով:

Դավիդ Լուիս

Դավիդ Լուիս, պաշտպան
Նախկին ակումբը՝ «Չելսի» (գնման արժեքը՝ 27մլն եվրո)
Նոր ակումբը՝ «ՊՍԺ» (գնման արժեքը՝ 49,5մլն եվրո)
«Չելսի» -ի մաքուր շահույթը՝ 22,5մլն եվրո
Բրազիլիայի հավաքականի կենտրոնական պաշտպանի տրանսֆերի գինը ֆուտբոլային պատմության մեջ ռեկորդային է: Առաջին անգամ է պաշտպանի համար այդքան վճարվում: Երեք տարի առաջ «Չելսի»-ին այս ֆուտբոլիստի համար գրեթե երկու անգամ քիչ է վճարել (27մլն), իսկ ֆուտբոլիստը բավական կարճ ժամանակահատվածում դարձավ Պրիեմիեր լիգայի ամենահուսալի պաշտպաններից մեկը:

Ալվարո Մորատա

Ալվարո Մորատա, հարձակվող
Նախկին ակումբը՝ «Ռեալ» (գնման արժեքը՝ 0)
Նոր ակումբը՝«Յուվենտուս» (գնման արժեքը՝ 20 մլն եվրո)
«Ռեալ» -ի մաքուր շահույթը 20 մլն եվրո
Մադրիդյան ակումբի ամենաշնորհալի ֆուտբոլիստներից մեկի համար արդեն նեղվածք էր: Ակումբը, որը առանց Մորատայի էլ կարող էր պարծենալ հարձակողական ֆուտբոլիստներով, կարիք ուներ լրացուցիչ ֆինանսական միջոցների Ռոդրիգեսին ձեռք բերելու համար: Մի քանի оր առաջ «Արքայական ակումբի» և «Ծեր սենյորայի» ներկայացուցիչները ձեռք ձեռքի տվեցին: Պայմանագրի համաձայն, այս հարձակվողի պոտենցիալ գնորդները արդեն կվճարեն….100 մլն եվրո:

Ժերեմի Մատյե

Ժերեմի Մատյե, պաշտպան
Նախկին ակումբը՝ «Վալենսիա» (գնման արժեքը՝ 0)
Նոր ակումբը՝ «Բարսելոնա» (գնման արժեքը՝ 20 մլն եվրո)
«Վալենսիա» -ի մաքուր շահույթը 20 մլն եվրո
31-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությունը «Բարսելոնա», բավական հարստացրեց «Վալենսիայի» բյուջեն: 4 տարի առաջ այս ֆուտբոլ իսպանական ակումբ եկավ առանց որևէ գրոշի: Իսկ ահա «Բարսելոնայի» համար, ով բավական երկար ժամանակ որոնում է պաշտպանողական դիրքի ֆուտբոլիստի, գումարը մեծ էր: Իսպանիայում կասկածում են՝ արժե՞ր արդյոք:

Իվան Ռակիտիչ

Իվան Ռակիտիչ, կիսապաշտպան
Նախկին ակումբը՝ «Սևիլյա» (գնման արժեքը՝ 2,5 մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Բարսելոնա» (գնման արժեքը՝ 18 մլն եվրո)
«Սևիլյա» -ի մաքուր շահույթը՝ 15,5մլն եվրո
Անցած խաղաշրջանում նա դարձավ իսպանական առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը, իսկ ակումբը հաղթեց Եվրոպայի լիգայում:

Լազար Մարկովիչ

Լազար Մարկովիչ, հարձակվող
Նախկին ակումբը՝ «Բենֆիկա» (գնման արժեքը՝ 10 մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Լիվերպուլ» (գնման արժեքը՝ 25 մլն եվրո)
«Բենֆիկա» -ի մաքուր շահույթը՝ 15 մլն եվրո
20-ամյա հարձակվողը «Պարտիզանի» կազմում երեք անգամ հաղթել է Սերբիայի առաջնությունում (2010/11, 2011/12, 2012/13), որտեղից էլ նրան 10 լն եվրոյով ձեռք է բերել «Բենֆիկան»: Լիսաբոնում անցկացրած մրցաշրջանի ընթացքում սերբը դարձավ Պորտուգալիայի չեմպիոն: Նրա հաշվին 7 գոլ է՝ 48 հանդիպումում:

Ֆերնանդու

Ֆերնանդու, կիսապաշտպան
Նախկին ակումբը՝ «Պորտու» (գնման արժեքը՝ 720 հազար եվրո)
Նոր ակումբը՝ «Մանչեսթր Սիթի» (գնման արժեքը՝ 15 մլն եվրո)
«Պորտու»-ի մաքուր շահույթը՝ 14,3 մլն եվրո
Բրազիլացի կիսապաշտպանին 2007 թ. համեստ «Վիլա Նովայից» գնել էր «Պորտուն»… 720 հազար եվրոյով: 7 մրցաշրջանի ընթացքում նա տիտղոսներ է նվաճել Պորտուգալիայում, սակայն Բրազիլիայի հավաքականում դեռևս չի հայտնվել:

Յան Оբլակ

Յան Оբլակ, դարպասապահ
Նախկին ակումբը՝ «Բենֆիկա» (գնման արժեքը՝ 1,7 մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Ատլետիկո» (գնման արժեքը՝ 16մլն եվրո)
«Բենֆիկա» -ի մաքուր շահույթը՝ 14,3մլն եվրո
Սլովենացի դարպասապահը 2013-2014թթ. մրցաշրջանում վարձությով էր տրվում: Անցած տարի Ժորժ Ժեզուշը որոշեց նրան վստահել դարպասները և չսխալվեց. Պորտուգալական Պրիեմիեր լիգայի 16 հանդիպման ընթացքում դարպասապահը բաց է թողել ընդամենը 3 գնդակ և ճանաչվել է լավագույնը:

Ալեքսիս Սանչես

Ալեքսիս Սանչես, հարձակվող
Նախկին ակումբը՝ «Բարսելոնա» (գնման արժեքը՝ 26մլն եվրո)
Նոր ակումբը՝ «Արսենալ» (գնման արժեքը՝ 38 մլն եվրո)
«Բարսելոնա» -ի մաքուր շահույթը 12մլն եվրո
Կատալոնական ակումբի կազմում հարձակվողը անցկացրել է երեք ոչ կայուն մրցաշրջան, նվաճել է 6 ավար, 141 հանդիպումում խփել է 47 գնդակ և դարձել 36 գոլային փոխանցման հեղինակ: Այնքան էլ տպավորիչ թվեր չեն հարձակման գծում խաղացող ֆուտբոլիստի համար: Այդ իսկ պատճառով, երբ այս ամառ կատալոնացիները որոշեցին ձեռք բերել Լուիս Սուարեսին, պետք էր ազատվել Սանչեսից:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Երեւան-Գյումրի գնացքի տակ ընկած երիտասարդը 34-ամյա Սերգեյ Թամրազյանն է’