‘Ինչպես են այսօր քվեարկելու խմբակցությունները’

1414

Այսօր Խորհրդարանում պետք է տեղի ունեա վարչապետի երկրորդ ընտրությունը:

Առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, ով հայտարարել է, որ առաջադրումը ձեւական բնույթ ունի, եւ իր նօպատակը ոչ թե վարչապետ ընտրվելն է, այլ՝ չընտրվելը, որպեսզի իրավական ընթացակարգերը պահելով երկու «չընտրությունից» հետո ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվի:

Առաջին առաջադրման ժամանակ Փաշինյանը վարչապետ չընտրվեց:

ԱԺ խմբակցություններն արդեն հայտարարել, թե ինչպես են քվեարկելու այսօր:

«ԵԼՔ» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀԿ-կաններն էլ քվեարկելու են դեմ:

ՀՅԴ տեսակետը դեռ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Ուֆայում ձերբակալվել են ոստիկաններ՝ գործընկերուհու բռնաբարության կասկածանքով’
Հաջորդ հոդվածը‘Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու’