‘Ինչպես են կանադացի հոկեյիստները արտասանում Ուֆա քաղաքի անունը. Տեսանյութ’

1077

Ռուսաստանի Ուֆա քաղաքում այս օրերին ընթանում է հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Բաշկորտոստանի մայրաքաղաքին նվիրված ամենազվարճալի տեսանյութերից մեկը դարձել է իսկական հիթ, որտեղ Կանադայի երիտասարդական հավաքականի հոկեյիստները փորձում են արտասանել քաղաքի անունը: Ընդամենը երեք տառից բաղկացած պարզ անվանումը կանադացիների համար իսկական փորձություն է դառնում:

Չնայած հոկեյիստներին ցույց են տալիս, թե ինչպես է գրվում քաղաքի անվանումը, սակայն հոկեյիստներից շատերը շփոթված այն արտասանում են բոլորովին այլ կերպ:

Նախորդ հոդվածը‘«Ազդակ». Հալեպի Ազգային վարժարանները վերաբացվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Հեռագիր՝ Ձմեռ պապից. «Երկնքից իջնող Աստվածը» դուք ինքներդ եք ‘