‘Ինչպես են նորաձեւության ամսագրերը «խմբագրում» իրենց մոդելներին’

1182

Կոսմոպոլիտան ամսագրի գլխավոր խմբագիր Լեահ Հարդին վերջերս հրապարակված հաշվետվությամբ անդրադարձել է այն մոդելներին, ովքեր օգտագործում են հայտնի Photoshop ծրագիրը` իրենց ծայրահեղ նիհարությունը թաքցնելու նպատակով:

Փաստը հաստատվում է դերասանուհի Քեմերոն Դիասի օրինակով. The Telegraph լրատվականի համաձայն, Դիասի կողմից իրականացվել է հետեւյալ մանիպուլյացիան` այտերը լրացվել են, կուրծքը` բարձրացվել: Նայելով նկարին պարզ է դառնում, որ աջ կողմի պատկերում ազդրերը ավելի լայն են, գոտկատեղի ոսկրոտ հատվածը` հարթված, ձեռքերը դարձել են ավելի զգալի, իսկ փորը ստացել է բնական տեսք:

Vogue-ի կրեատիվ տնօրեն Րոբին Դերրիքը հայտարարել է, որ իր կարիերայի առաջին տաս տարիների ընթացքում իր ժամանակը վատնել է աղջիկներին ավելի նիհար տեսքով ցույց տալու վրա, իսկ վերջին տասը տարիները` ավելի գիրացնելու վրա:

Իսկ British Vogue-ի գլխավոր խմբագիրը` Ալեքսանդրա Շուլմանը, հանդարտորեն խոստովանել է, որ որոշ մոդելներ իր ամսագրում նկարահանվելուց առաջ լուսանկարիչներից խնդրում են իրենց ավելի նիհար ֆոտոնկարահանել: Կոսմոպոլիտանի խմբագիրը այս ամենը բնութագրում է ինչպես «հայացք դեպի իդեալականը, որը ուղղակի գոյություն չունի»` հավելելով, թե զարմանալի չէ, որ կանայք ձգտում են լինել սուպեր նիհար, երբ նրանք երբեք չեն տեսել, թե ինչքան տգեղ կարող է լինել սուպեր նիհար տեսքը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի հոգևոր առաջնորդը հրաժարական է տվել սեքս-սկանդալի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ետտոնական Երևան (ֆոտոռեպորտաժ)’