‘Ինչպես են տեղաշարժվում Սերժ Սարգսյանը և ՀՀ քաղաքացիները (տեսանյութ)’

2775

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ոստիկանությունը, կոպտորեն խախտելով Սահմանադրության մի շարք դրույթներ, փակել էր Արշակունյաց պողոտայի՝ դեպի կրկես տանող ուղղությունը, որպեսզի խոչընդոտի «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը: Արդյունքում՝ Երևանի մի մեծ շրջանի երթևեկությունը կաթվածահար էր եղել, և խախտվել էր հազարավոր քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: Մարդիկ մոտ մեկ ժամ կիզիչ արևի տակ սպասում էին, մինչև ոստիկանությունը բարեհաճի բացել ճանապարհը:

Նշենք, որ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը պայքարում է կարմիր գծերի, արագաչափերի դեմ, որոնք, ըստ ճշտված տվյալների՝ պատկանում են Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին՝ մանկության ընկերոջը և հարազատ եղբորը:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների գրպանը մտնողը հենց Սերժ Սարգսյանն է: Եվ քանի դեռ ՀՀ քաղաքացիները ստիպված են դիմանալու Սերժ Սարգսյանի ապօրինություններին, վերջինիս տեղաշարժը Երևանում ապահովելու համար Երևանում, ճիշտ այսօրվա նման, փակվում են տասնյակ փողոցներ: Բայց, ինչպես ասում են՝ մի օր «խիյարը թարս է բուսնելու»:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետդումայում առաջարկել են արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Արյան շրջանառություն ունեցող հայը երբեք չի մտածի, որ իր պետությունը պիտի կործանվի’