‘
Համացանցում են հայտնվել Կիեւի Մայդանում արված տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է զրահատեխնիկան փորձում ճեղքել Մայդանի բարիկադները եւ ներխուժել: Կադրում երեւում է, թե ինչպես են երկու զրահամեքենաներ ընթացքի մեջ հարվածում բարիկադներին՝ փորձելով գնալ դեպի հրապարակի խորքերը: Սակայն, ցուցարարները մոլոտովի կոկտեյլների միջոցով, այդուհանդերձ, կարողացել են հետ մղել գրոհը:
‘