‘Ինչպես մաքրել ընտրացուցակները. Արամ Մանուկյանը ներկայացրեց հարեւանների փորձը’

2015

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ընտրացուցակների մաքրման գործընթացին եւ հավելելով, որ իրենք այդ կապակցությամբ առաջարկություն ունեն՝ այդ համատեքստում բերեց Վրաստանի օրինակը՝ նշելով, որ մեր հարեւանների լավագույն փորձը հնարավորինս պետք է կիրառենք մեզ մոտ:

Նա ասաց, որ այնտեղ 7-8 տարվա ընթացքում հասել են այն արդյունքին, որ երկրում ընտրական գործընթացների նկատմամբ չկա անվստահություն:

Նրա խոսքով՝ Վրաստանում այս գործընթացը սկսել են 2011-ին և 3 ամսում 400 հազար մարդ ցուցակներից մաքրել են, ապա՝ մեկ ամիս էլ ամփոփել: «Ցուցակները մաքրել են ֆիզիկապես մեռած հոգիներից կամ արտասահմանում բնակվողներից, արդյունքում քաղաքացիների վստահությունը բարձրացել է»,- ասաց նա: Մանուկյանը հավելեց, որ Վրաստանում ցուցակները տրվում են նկարներով, ինչը մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջում, ընդամենը բազան է պետք տալ ԿԸՀ-ին:

Այնուհետև, ըստ Մանուկյանի՝ 11 հազար մարդ այցելել է բոլորի տները և հայտնաբերել 380 հազար մարդ, որոնք երկար ժամանակ գտնվում են արտասահմանում, բայց ցուցակներում են գտնվում: Տներից 4%-ի դուռը փակ է եղել, իսկ 190 հազար մարդ անհասցե է եղել: Այդ մարդկանց ցուցակը իրենք հանել են, առաձնացրել: Առաջին անգամ հանել են 100 հազարավոր մարդկանց անունները, որոնք երկար ժամանակ արտասահմանում են, բայց ընտրելու իրավունք ունեն և այլ ցուցակում ընդգրկել: Ընտրել են առանձին սեղան, առանձին հանձնաժողովի անդամ, ու երբ նրանք հայտնվում էին երկրում, գալիս էին՝ այդ ցուցակից օգտվում: Այդ տարբերակով 2012թ-ին ընտրություն են անցկացրել: Հետո արդեն ընտրություն են արել նոր մեխանիզմով, ընդհանուր մեկ ցուցակում մեկ սյունակ են ավելացրել, որոնք արտասահմանում են գտնվում կամ հյուպատոսական ծառայությունների մեջ են: Սա, ըստ Մանուկյանի, բերում է լուրջ վտահություն, նաեւ հավելեց, որ 6-7 ամիսը լրիվ բավարար է Հայաստանի իշխանություններին՝ այս գործընթացի համար:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց այս առաջարկները ներկայացրել են ԱԺ մյուս խմբակցություններին, քննարկում են նրանց հետ ու արդեն նախնական համաձայնություն ունեն: 

Նախորդ հոդվածը‘Գասպարին դիտորդական խմբին. Գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները’
Հաջորդ հոդվածը‘Նոր ՄԻՊ-ը վերջապես խոսեց Գասպարիի մասին. Նա լիահույս է եւ այլն’