‘
Անցել է բավական ժամանակ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից, բայց դրա շուրջ քննարկումները չեն դադարում՝ թե ինչպես իշխանությունները շրջեցին քվեարկության արդյունքները: Ես, որպես երևանյան տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահ, նույնպես մասնակցեցի քվեարկությունների գործընթացին և գրանցեցի «ոչ»-ի վճռական հաղթանակ՝ ձայների ճնշող առավելությամբ: Մեր հարակից երկու տեղամասերում, որոնցից մեկում էլ դուստրս էր հանձնաժողովի անդամ, գրանցվեցին նմանատիպ արդյունքներ: Սակայն առավոտյան իմացա, որ «այո»-ն հաղթել է: Պարզ էր, որ դա համատարած կեղծիքի արդյունք էր, ու նաև պարզ է, որ առանց հանձնաժողովների նախագահների գործուն միջամտության՝ կեղծարարություն անելը, ըստ էության, անհնար է: Ուստի որոշեցի ստուգել Երևան քաղաքի քվեարկությունների արդյունքները՝ ըստ տեղամասային հանձնաժողովների նախագահների կուսակցական պատկանելության:
Ըստ այդմ՝ արդյունքները կիսվեցին երեք զույգ նմանատիպ ցուցանիշների:
1. ՀԱԿ-Ժառանգություն՝
Միջին մասնակցությունը՝ 41-43 տոկոս
«Ոչ». մասնակիցների 53-54 տոկոսը
«Այո». մասնակիցների 40-41 տոկոս (ընդհանուր թվի 16-17 տոկոսը)
2. ՀՅԴ- ՕԵԿ
Միջին մասնակցությունը՝ 44-45 տոկոս
«Ոչ». մասնակիցների 41-42 տոկոսը
«Այո». մասնակիցների 51-52 տոկոսը կամ ընդհանուր թվի 23 տոկոսը
3. ՀՀԿ –ԲՀԿ
Միջին մասնակցությունը՝ 47-48 տոկոս
«Ոչ». մասնակիցների 38-39 տոկոսը
«Այո». մասնակիցների 55-56 տոկոսը կամ ընդհանուր թվի 26-27 տոկոսը:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ՝ ով էր բղավում ազնվության և արդարության մասին, և ով՝ գործնականում իրենից ինչ է ներկայացնում:
Բագրատ Անդրեասյան
‘