‘Ինչպես որոշ կայքեր ակնհայտորեն խեղաթյուրեցին Տեր-Պետրոսյանի հոդվածը’

7149

Սերգո Տոնոյանը ֆեյսբուքում գրում է.

Միշիկա-ռոբական մամուլն, ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ լինելով, իրենց գոյության վերջին շնչառությամբ շարունակում են երկար տարիների սեւ գործը: Սույն կայքերը՝ 1in.am, News.am, 7or եւ Yerevan.Today, կրկին ցուցադրում են իրենց տգիտությունն ու պրոֆեսիոնալության իսպառ բացակայությունը:

Այսօր առավոտյան ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ iLur.am կայքում հրապարակված հոդվածի բովանդակության ու էության այս աստիճան խեղաթյուրումն այլ բնութագիր չի կարող ունենալ: 
«Փաշինյանի ռեսուրսն սպառվել է» կամ «Տեր-Պետրոսյանը ստանձնում է ՀՀԿ-ի փաստաբանի դերը» եւ այսօրինակ այլ մեկնաբանություններն հուշում են, որ անբարոյականության բոլոր սահմաններն անցած այս կայքերը խղճուկ փորձ են կատարում իրենց զինանոցում մնացած միակ զենքի՝ ստի միջոցով զրպարտել եւ խեղաթյուրել Առաջին Նախագահի խոսքերը:

Հուսանք, որ Հայաստանում թափ առնող արմատական փոփոխությունները կսրբեն նաեւ այս աղբը:

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Սահմանադրական կարգի վերականգնման անհրաժեշտությունը’
Հաջորդ հոդվածը‘«Երևանի գինու օրեր»-ին կսահմանափակվի Սարյան փողոցի երթևեկությունը’