‘Ինչ կանի ԲՀԿ խմբակցությունը, եթե Ծառուկյանին զրկեն մանդատից’

2541

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում ավարտվել է խմբակցության նիստը: Այն գլխավորել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դեպքում խմբակցության անելիքները: Վահան Բաբայանի խոսքով, հնարավոր տարբերակներից մեկը նստացույցն է ու հացադուլը:

Zham.am-ի փոխանցմամբ՝ պատգամավորն ընդգծել է նաև, որ նախորդ տարվա վերջին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի է համարել, իսկ այսօր արդեն կասկածի տակ է առել դրանց հարգելի լինելը:

Վահան Բաբայանը նաև ասել է, որ բացասաբար է վերաբերվում Արագած Ախոյանի՝ ԲՀԿ շարքերը լքելուն, քանի որ նա կուսակցությունը թողնում է ոչ թե գաղափարական անհամաձայնության պատճառով, այլ ելնելով այն հանգամանքից, որ կուսակցությունը հայտնվել է ծանր իրավիճակում:

 

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների’
Հաջորդ հոդվածը‘Վիկիլիքսն ու ռեժիմի մեծ քիթը’