‘Ինչ-որ մարդկանց նորից «վիզ փող ա պետք». «ՉԻ»’

1775

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն մոտ 60 մլն դոլար է վաճառել շուկայում՝ դրամի արժեզրկում թույլ չտալու համար, ինչն ավելի շատ է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Արդյունքում դրամն արժեզրկվել է «ընդամենը» մեկուկես տոկոսով։

«ՉԻ»-ն հիշեցնում է, որ վերջին անգամ իշխանությունները նման օպերացիա իրականացրել են ուղիղ 5 տարի առաջ։ Հիշո՞ւմ եք, պետական պահուստնեից մոտ 700 մլն դոլարի ինտերվենցիա արվեց, ինչ-որ մարդիկ էժան դոլար առան, Տիգրան Սարգսյանը մարդկանց կոչ էր անում խնայողությունները պահել դրամով, հետո դրամի փոխարժեքն այնուամենայնիվ փլուզվեց, ու մարդիկ միանգամից աղքատացան։ Հետո բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հրապարակվեցին և պարզվեց, որ Տիգրան Սարգսյանն իր ունեցվածքը դոլարով է պահում։ Հիմա ինչ-որ մարդկանց երևի նորից «վիզ փող ա պետք», ու ամեն ինչ սկսվում է նորից։ «Մաքսային միություն ենք մտնում, և ինչպես ասում են, կարելի է «под шумок» ևս մի քանի տասնյակ միլիոն դոլար վաստակել։ Որ ռուբլու գոտի մտանք՝ էլ թույլ չեն տա»,- հավելում է թերթը:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը’
Հաջորդ հոդվածը‘Փոքր բիզնեսը գնալով ավելի է քչանում. «Ժողովուրդ»’