‘Ինստագրամի միջոցով ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը’

1190

Hopper  էլեկտրոնային պարբերականը հրապարակել է Ինստագրամի միջոցով ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը: Աղյուսակում տեղ են գտել ինչպես ներկա, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ:

Այս աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 34-ամյա պորտուգալացին մեկ հրապարակման համար ստանում է ավելի քան  975 հազար դոլար:

Այս ցանկի երկրորդ տեղում է Նեյմարը՝ 722 հազար դոլար, 3-րդ տեղում՝ Լիոնել Մեսսին՝ 648 հազար դոլար արդյունքով։

Այս աղյուսակի լավագույն տասնյակում տեղ են գտել  Դևիդ Բեքհեմը (387 հազար դոլար), Ռոնալդինյոն (256 հազար), Գարեթ Բեյլը (218 հազար), Զլատան Իբրահիմովիչը (200 հազար) և Լուիս Սուարեսը (184 հազար):

Կրիշտիանուն  Ինստագրամում ունի 176 միլիոն հետևորդ, Լիոնել Մեսսին՝ 126 միլիոն, իսկ  Նեյմարը՝ 123 միլիոն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ավազակների խրախճանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Կլոպը բացառել է Կոուտինյոյի վերադարձը «Լիվերպուլ»’