‘«Ինտեպենդիետեի» երկրպագուները հարձակվել են ակումբի նախագահի վրա. Տեսանյութ’

835

Արգենտինական «Ինտեպենդիենտե» ակումբի նախագահ Խավյեր Կանտերոն ենթարկվել է հարձակման: Միջադեպը տեղի է ունեցել ակումբի ղեկավարության եւ երկրպագուների միջեւ հանդիպման ժամանակ:

Երբ Կանտերոն մրցաշրջանի ավարտին նվիրված ելույթ է սկսել, դահլիճից նրա վրա են նետել աթոռներ, ջրի տարաներ եւ այլ իրեր: Արդյունքում Կանտերոն ստիպված է եղել շտապ լքել դահլիճը:

Նշենք, որ այս մրցաշրջանի արդյունքներով «Ինդեպենդիենտեն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս մնացլ Արգենտինայի բարձրագույն առաջնությունից:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Անհետացած զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիան պատրաստվում է մտնել Եվրամիություն’