«Ինտերը» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ

238

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ այս տրանսֆերի հարցում ամենաակտիվը Միլանի «Ինտերն» է, որն արդեն բանակցություններ է վարում  բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուի հետ։

Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչները փորձում են հասկանալ, թե ինչ նպատակներ է դնում հարձակվողն իր առջև և որքանով է նա պատրաստ հանդես գալ հենց միլանյան ակումբում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։

Մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը բրազիլացին հանդես է եկել գերմանական «Հոֆենհայմում»:

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ ԶԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարց այլևս չի դիտարկվում
Հաջորդ հոդվածըԿանաչապատ տարածքը դարձրել են ավտոկայանատեղի