«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (տեսանյութ)

198

Սաուդյան Արաբիայում կայացավ Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչը:

Միլանի «Ինտերը» լարված պայքարում նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» և երրորդ տարին անընդմեջ նվաճեց սուպերգավաթը։ 

«Ներաձուրիի» կազմում հանդիպման հիմնական ժամանակի ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» ռմբարկուն ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

60-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն:

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Իտալիայի սուպերգավաթ, եզրափակիչ

«Նապոլի» — «Ինտեր»՝ 0-1

Լաուտարո Մարտինես, 90+1

Հեռացում՝ Ջովանի Սիմեոնե, 60 («Նապոլի»)

Նախորդ հոդվածըՊետդումայում առաջարկել են ՔՕ-ում լրացում կատարել
Հաջորդ հոդվածըRMC. «Լիոնը» շարունակում է պայքարել Բենզեմային վերադարձնելու վրա