«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 6:1 (տեսանյութ)

221

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Բոլոնիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 6:1 հաշվով։

«Ինտերից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, աչքի ընկան նաեւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն եւ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 27 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» 13-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» — «Բոլոնիա»՝ 6:1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 26, Ֆեդերիկո Դիմարկո, 36, 48, Լաուտարո Մարտինես, 42, Հական Չալհանօգլու, 59, 11մ, Ռոբին Գոսենս, 76 —  Խարալամբոս Լիկոյանիս, 22

Նախորդ հոդվածըՊատրուշևը ժամանել է Իրան
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի հայտացուցակը