‘«Ինտերը» Կոնտեի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել և առաջին տրանսֆերը’

1040

Անտոնիո Կոնտեն կդառնա «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 49-ամյա մասնագետն արդեն ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այն նախատեսված կլինի 3 տարով:

Կողմերը նաև համաձայնության են եկել առաջին տրանսֆերի շուրջ: «Ինտերը» պարտավորվել է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Հիշեցնենք՝ Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է  «Չելսին», որը մասնագետը գլխավորել է 2016 թվականի ամռանը: Առաջին իսկ մրցաշրջանում Կոնտեն հաղթել է Անգլիայի առաջնությունում, սակայն մեկ տարի անց հեռացվել է:

Իտալացին Լուկակուին ցանկանում էր տեսնել նաև «Չելսիում», երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Էվերթոնում»: Սակայն արդյունքում ֆուտբոլիստն իր ընտրությունը կատարեց «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին:

Նախորդ հոդվածը‘Marca. Բուֆֆոնն ամռանը կլքի ՊՍԺ-ն’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Լիվերպուլ»-ի չեմպիոնությունն այս անգամ էլ հետաձգվեց. «Մանչեսթեր Սիթի»-ն՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, այլ արդյունքներ (տեսանյութ)’