«Ինտերը» հաղթել է 10-0 հաշվով. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

339

Միլանի «Ինտերը» ընկերական խաղում ուժերն է չափել «Պերգոլետեսե» թիմի հետ և 10 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Միլանյան թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 85-րդ րոպեին:

«Ինտերի» կազմում պոկեր է ձևակերպել Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Կորեան, Բաստոնին, Չալհանօղլուն, Դյումֆրիսը , Էսպոսիտոն:

Այս խաղում «Ինտերի» կազմում միանգամից երեք խաղացող՝ Թյուրամը, Ֆրատեսին և Կուադրադոն իրենց նորամուտն են նշել:

Նախորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Գերմանիայի հավաքականի մարզիչի պաշտոնում լինելը մեծ պատիվ է
Հաջորդ հոդվածըԱյս ամենը Նախագահի հանդեպ կատարած պետականակործան արարքի հետևանքն է