«Ինտերը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը նվաճեց 5-րդ սուպերգավաթը (տեսանյութ)

199

Փոխչեմպիոն «Ինտերը» 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած խաղում «Ինտերը» 3:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Միլանին»՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով այս տիտղոսը։

10-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն (տեսանյութ

21-րդ րոպեին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

77-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 5-րդ սուպերգավաթը կարիերայում։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։

«Ինտերը» նախորդ անգամ երկրի սուպերգավաթակիր դարձել էր անցած տարի՝ 2:1 հաշվով հաղթելով Թուրինի «Յուվենտուսին»։

Իտալիայի Սուպերգավաթ

«Միլան» — «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆեդերիկո Դիմարկո, 10, Էդին Ջեկո, 21, Լաուտարո Մարտինես, 77

Նախորդ հոդվածըԻրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ
Հաջորդ հոդվածը2022թ․ Եվրոպայի խորհրդանշական հավաքականը