«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Էդին Ջեկոյի հետ

328

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» բանակցում է թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի հետ պայմանագրի երկարաձգման հարցով, հաղորդում է Sky-ը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Միլանյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Էդին Ջեկոյի հետ մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունում Չեֆերինը մրցակից չի ունենա