«Ինտերը» մտադիր է խզել Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը

369

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մտադիր է խզել պայմանագիրը չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, հաղորդում է gazetta.it-ը։ Միլանյան ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5 միլիոն եվրո փոխհատուցում համագործակցությունը ժամանակից շուտ դադարեցնելու համար։

Ալեքսիս Սանչեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց