«Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Դիբալայի հետ

343

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Արգենտինացի հարձակվողի ֆինանսական պահանջները չափազանց բարձր են «Ինտերի» համար։

28-ամյա ֆուտբոլիստը 2015-ի ամռանն էր իտալական «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Անցած մրցաշրջանում Պաուլո Դիբալան իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Ռոման»։

Նախորդ հոդվածըFP. Թուրքիայում չեն վստահում ՆԱՏՕ-ին՝ երկրի դեմ ագրեսիայի դեպքում
Հաջորդ հոդվածըՊոլյանսկի․ Զելենսկու «թատերական հնարքները» ԱԽ-ում անօգուտ են