«Ինտերը» պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին (տեսանյութ)

369

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց փոխչեմպիոն «Ինտերին»։ 3:2 հաշվով առավելության հասավ իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը։

Առաջինը հաջողության հասավ «Ինտերը»։ 21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։ Այնուհետեւ երեք գոլ խփեցին «Միլանի» ֆուտբոլիստները։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 63-րդ րոպեին փոխարինեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելային։

Դրանից 4 րոպե անց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Ավելին անել Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին չհաջողվեց։

«Միլանը» 11 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» 5-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» — «Ինտեր»՝ 3:2 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 28, 60, Օլիվիե Ժիրու, 54 — Մարսելո Բրոզովիչ, 21, Էդին Ջեկո, 67

Նախորդ հոդվածը«Ռեալը» պարտության մատնեց «Բետիսին» եւ առաջինն է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդ — «Արսենալ»՝ 3:1 (տեսանյութ)