«Ինտերը» պարտվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

224

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց փոխչեմպիոն «Ինտերին» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն եւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 81-րդ րոպեին։

«Յուվենտուսը» 25 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Ռոմային» եւ 5-րդն է։ «Ինտերը» 7-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» — «Ինտեր»՝ 2:0 (տեսանյութ)

Ադրիեն Ռաբյո, 52, Նիկոլո Ֆաջոլի, 85

Նախորդ հոդվածըՆ. Փաշինյան — Ռ. Քոչարյան անհավատալի թվացող, բայց փաստացի տանդեմը
Հաջորդ հոդվածըԱրթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)