«Ինտերը» պարտվեց «Ռոմային», Մխիթարյանը խաղաց նախկին թիմի դեմ (տեսանյութ)

413

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

10-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, սակայն VAR համակարգն արձանագրեց խաղից դուրս վիճակ։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

75-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ Արդյունավետ փոխանցումը կատարեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Մոուրինյոն որակազրկված էր այս խաղում, եւ գլխավոր մարզիչի պարտականությունները կատարեց 34-ամյա իտալացի Սալվատորե Ֆոտին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 77-րդ րոպեին փոխարինեց ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանիին՝ խաղալով իր նախկին թիմի դեմ։

«Ռոման» 16 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ինտերը» 7-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինտեր» — «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Դիմարկո, 30 — Պաուլո Դիբալա, 39, Կրիս Սմոլինգ, 76

Նախորդ հոդվածը«Լիվերպուլ» — «Բրայթոն»՝ 3:3, «Չելսին» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն