«Ինտերը» պարտվեց «Սպեցիային» (տեսանյութ)

341

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սպեցիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

13-րդ րոպեին «Սպեցիայի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 55-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Դանիել Մալդինին։

83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

2 րոպե անց 11-մետրանոցի իրավունք ստացավ «Սպեցիան», որի հաղթական գոլը խփեց անգոլացի հարձակվող Մբալա Նզոլան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 66-րդ րոպեին նրան փոխարինեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է, «Սպեցիան» 17-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սպեցիա» — «Ինտեր»՝ 2:1 (տեսանյութ)

Նախորդ հոդվածըԱդրբեջանը խախտել է հրադադարը շփման գծում
Հաջորդ հոդվածը«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)