«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Էմիլիանո Մարտինեսին

153

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին եւ առաջին առաջարկն է արել անգլիական ակումբին, հաղորդում է TyC Sports-ը։

«Ինտերը» պատրաստ է 30-ամյա դարպասապահի համար վճարել 15 միլիոն եվրո, «Աստոն Վիլան» պահանջում է 25 միլիոն եվրո։ Բանակցությունները շարունակվում են։

Էմիլիանո Մարտինեսի պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

«Ինտերը» փոխարինող է փնտրում կամերունցի Անդրե Օնանային, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

Նախորդ հոդվածըԲայրամյան․ Մխիթարյանն ավելի շատ ուշադրություն է դարձնում մեզ, քան՝ մենք նրան
Հաջորդ հոդվածըԶախարովա․ ՌԴ լրագրողի մահվանն արևմտյան հանրության արձագանքը հրեշավոր է