«Ինտերը» 50 միլիոն եվրո է պահանջում «Չելսիից» Դյումֆրիսի համար

355

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» 50 միլիոն եվրո է պահանջում Լոնդոնի «Չելսիից» 26-ամյա հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերի համար, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Անգլիական ակումբը չի ցանկանում այդքան վճարել եւ շարունակում է բանակցությունները։

Ավարտված մրցաշրջանում Դյումֆրիսն «Ինտերի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դյումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Նախորդ հոդվածըԻրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է
Հաջորդ հոդվածըՍուպերհամակարգիչը կանխատեսել է «Լիվերպուլի» չեմպիոնությունը